ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ ԱՆ. Շրջանառությունը բացառել
ՀՀ առողջապահության նախարարությունը դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր փորձաքննության է ենթակել Վիետնամի «Դանաֆա Ֆարմասյուտիկալ ԲԸ, 253 Դունգ Սի Թանհ Կհե փ.» դեղագործական ընկերության արտադրության «Ոսկե աստղ բալասան, բյուրեղային մենթոլ, քափուր, պղպեղային անանուխի յուղ, նիվենու տերևների յուղ, մեխակենու ծաղիկների յուղ, չինական դարչնածառի յուղ, 113,75մգ/գ+ 227,5մգ/գ+ 174,5մգ/գ+35մգ/գ+ 57մգ/գ+13,25մգ/գ, 4գ մետաղե տարա» դեղը` հիմք ընդունելով գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրությունը: Արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում գրանցված նմուշին և օրինական ներմուծված խմբաքանակներին: Օրինական ներմուծված նույն համարով 481108A սերիայի դեղի պիտանիության ժամկետը 31.03.2013 թվականն է, մինչդեռ հայտնաբերված դեղի նմուշների պիտանիության ժամկետը 08.05.2015 թվականն է:
Այսպիսով` 481108A սերիայի 08.05.2015 թվականի պիտանիության ժամկետով արտադրանքի ներդիր թերթիկի և փաթեթի գրառումները կեղծված են, արտադրանքի մեջ ներառված մենթոլի ու կամֆորայի քանակները չեն համապատասխանում չափորոշիչ տեխնիկական փաստաթղթի պահանջներին:
ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. դեկտեմբերի 12-ի թիվ 2939-Ա հրամանով դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց հանձնարարվում է բացառել «Ոսկե աստղ բալասան, բյուրեղային մենթոլ, քափուր, պղպեղային անանուխի յուղ, նիվենու տերևների յուղ, մեխակենու ծաղիկների յուղ, չինական դարչնածառի յուղ, 113,75մգ/գ+ 227,5մգ/գ+ 174,5մգ/գ+35մգ/գ+ 57մգ/գ+13,25մգ/գ, 4գ մետաղե տարա» դեղի շրջանառությունը:
22.12.2014 Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
10.06.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
19.01.2021
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
14.06.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
25.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
22.03.2019
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
06.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
08.02.2019
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
